74-ամյա Վարսենիկ Գիլսեթյանը միայնակ տարեց է, բնակվում է Վանաձորի Ներսեսյան 13-ի 12 հասցեում։ Տիկին Վարսենիկի երեք սենյականոց բնակարանը վերջին հարկում է։
Շենքի տանիքը, որտեղ բնակվում է նա, խիստ վթարային վիճակում է։ Այդ պատճառով աձրևաջրերն անարգել հոսում են տարեց կնոջ բնակարանը՝ քայքայելով արդեն փլուզման եզրին հայտնված առաստաղը։
Վարսենիկ Գիլսեթյանն իր իսկ ասելով՝ ահուսարսափով մտնում է անկողին և արթնանալիս փառք տալիս Աստծուն, որ առաստաղը փուլ չի եկել գլխին։
Մանրամասները՝ «Լոռի» ՀԸ տեսանյութում