Կանադայում 7 երեխաների հայրը թողել է իր ընտանիքը, քանի որ ցանկանում է «6 տարեկան աղջիկ դառնալ»: Ներկայումս նա ապրում է իրեն որդեգրած ծնողների հետ, ովքեր նրան որպես երեխա են ընդունում: DailyMail-ի փոխանցմամբ` Պաուլ Վոլշտը որոշել էր փոխել իր սեռը դեռևս 46 տարեկանում, սակայն այդ շրջանում նրա ընտանիքի անդամները չէին ընդունել այդ որոշումը: Երկու անգամ ինքնասպանության փորձ կատարելուց հետո տղամարդը թողել է ընտանիքը և միացել Տորոնտոյի տրանսգենդերների համայնքին:
«Ես չեմ հերքում, որ ամուսնացած եմ եղել և ունեմ ընտանիք, սակայն ցանկանում եմ հետ վերադառնալ դեպի մանկություն: Այս պահին չեմ ուզում մեծ լինել»,-խոստովանում է տղամարդը:
Պաուլի կարծիքով` այս փոփոխությունն իր կյանքում տեղի է ունեցել, քանի որ ինքը զրկված է եղել մանկությունից. այդ բացը լրացնում է հիմա` տիկնիկներով խաղալով: Փոքրիկ աղջկա նմանվելու համար նա 2009 թվ-ից հորմոններ է ընդունում: Միաժամանակ պնդում է, որ նոր ընտանիքի անդամներն իրեն շատ լավ են ընդունում այն դեպքում, որ իր երեխաները հրավիրել էին իրեն հարսանիքի միայն այն պայմանով, որ որպես տղամարդ ներկայանա:


