Wnews.am-ը գրում է. Մեր ժամանակներում երեքից ավել երեխաներ ունեցող ընտանիքները զարմանք են առաջացնում, ոմանք հիանում են այդ ծնողներով, ոմանք էլ խղճում՝ ինչպես են մեծացնելու երեխաներին….Բայց կան ընտանիքներ, որոնցում ծնվում են ոչ թե 4, 5 , ոչ թե 10, 15, այլ միանգամից 20, 30, անգամ 50 երեխա:
Այսօր ներկայացնում ենք մեր ժամանակների ամենաշատ երեխաներ ունեցող ընտանիքները:
ԱՄՆ-ի ամենաշատ երեխաներ ունեցող ընտանիքը Ջիմ և Միշել Դատլերներինն է, նրանք ունեն 20 երեխա, հետաքրքիր է, որ բոլոր երեխաների անունները սկսվում են Ջ-ով: Երեխաները չեն գնում մանկապարտեզ և դպրոց, ուսուցիչներն իրենք են գալիս նրանց տուն՝ դասավանդելու համար: Ամերիկյան հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվում էր նրանց ընտանիքի մասիսն պատմող«19 Kids and Counting» հեռուսատանախագիծը: «Երեխաները շատ չեն լինում»-, վստահ են Դագլերները:
ՌԴ-ի ամենաշատ երեխաներ ունեցող ընտանիքը Շիշկինների ընտանիքն է: Ելենա և Ալեքսանդր Շիշկիններն ունեն 20 երեխա. 9 տղա և 11 աղջիկ: Հետաքրքիր է, որ երիտասարդ տարիքում Ելենային մոտ բժիշկները անպտղություն էին հայտնաբերել:
Ամենաշատ երեխա ունեցող հայրը. Եթե նախորդ երկու ընտանիքներում երեխաները ծնվել են համատեղ ամուսնության ընթացքում, ապա հնդիկ Զիոնա Չանը ունեցել է 39 կին, ամուսնություններից ծնվել է 96 երեխա, որոնցից էլ Չանն արդեն ունի 33 թոռ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում