Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ 5-ամյա տղան, ով գտնվում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, այդպես էլ կոմայից դուրս չգալով, օրեր առաջ մահացել է:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը՝ հավելելով, որ չնայած բժիշկների ջանքերին փոքրիկի մոտ այդ օրերի ընթացքում դրական դինամիկա չի արձանագրվել:
Նշենք, որ փոքրիկը վիրուսային ինֆեկցիայով տեղափոխվել էր ԲԿ:
Մեզ հետ զրույցում Անահիտ Հայթայանը նշեց, որ տղան ծնվել էր առողջական մի շարք խնդիրներով, բազմաթիվ անգամներ բուժում է ստացել ՀՀ և ԼՂՀ հիվանդանոցներում:
Նշենք նաև, որ հունիսի 16-ին սուր աղիքային ինֆեկցիա ախտանիշներով մահացել էր Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակչուհի 4-ամյա մի աղջնակ: Փոքրիկին ջերմություն, թուլություն, փսխում, լուծ ախտանշաններով տեղափոխել էին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, սակայն մի քանի ժամ անց նա մահացել էր:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: