Մեր ուղեղը տարօրինակ և բարդ մեխանիզմ է։ Երբեմն այն ջնջում է ամբողջ պետքական ինֆորմացիան, երբեմն էլ խաբում։ Իհարկե այդպես ուղեղի համար ավելի հեշտ է աշխատելը։
«Ես գիտեմ, թե ինչ է նա մտածում»
Երբ վիճում եք ամուսնու հետ, Դուք իրեն բոյկոտ եք հայտարարում և մտածում եք, որ նա տանջվում և անհանգստանում է։ Բայց իրականությունը այդքան էլ այդպես չէ:Դուք կարող եք նկատել, որ Ձեր ամուսինը առանց մտածելու հավաքվում և գնում է ձկնորսության իր ընկերների հետ,խնդրում է արդուկել իր վերնաշապիկը: Նա մոռացել է Ձեր վեճի մասին: Հարցը նրանում չէ,որ Ձեր ամուսինը վատն է,այլ այն բանի մեջ է, որ մեզ թվում է,որ շրջապատի մարդիկ պետք է նույն հույզերը ունենան ինչ մենք:
Խորհուրդ: Ձեր այս կարծիքի պատճառով հնարավոր է,որ շատ վեճեր ունենաք մարդկանց հետ: Հարցրեք մարդկանց թե իրենք ինչ են զգում:
«Ամեն ինչ վատ է»
Օրը լավ է անցել, Դուք հասցրել եք կատարել ամբողջ աշխատանքը,հասել եք տուն առանց խցանումների, համեղ բաներ եք գնել, խոսել եք ընկերուհու հետ,իսկ սուպերմարկետից դուրս գալիս կորտում եք կոշիկը: Իսկ տանը երբ ամուսինը Ձեզ հարցնում է, թե ինչպես է անցել Ձեր օրը, Դուք ասում եք, որ շատ վատ:
Մեր ուղեղը ավելի լավ է աշխատում բացասական հույզերի վրա, քան դրական։ Այս ամենը հնուց է գալիս, քանի որ վատ իրավիճակները սպառնում էին մեր նախնիների կյանքին։
Խորհուրդ։ Նկատե՞լ եք, որ բացասական լուրերին ավելի սուր արձագանք եք տալի քան պոզիտիվներին: Հարցրեք Ձեզ թե ինչպես եք վերաբերվում բացասական իրողություններին և ինչ հետևաքներ կարող են դրանք ունենալ Ձեզ համար:
«Ես ամեն ինչ ճիշտ եմ արել»
Սեփական սխալի ընդունումը ամենադժվար բանն է, համարենք, որ Դուք գնել եք ուղեգիր դեպի ծովափ, և պարզվել է, որ երեք անգամ ավելի շատ եք վճարել, քան պետք էր։ Դուք ինչ որ դրական կողմեր կսկսեք գտնել, որովհետև պետք է արդարանք Ձեր իսկ առջև։
Խորհուրդ: Եթե զգում եք, որ սխալ քայլ եք արել, պատճառների մեջ խորացեք և ընդունեք Ձեր սխալը։
«Բայց նա միանշանակ ճիշտ է»
Ձեր ընկերը ձեր ամենամոտ մարդն է: Դուք նման հայացքներ ունեք, կարդում եք նույն գրքերը, գնում եք նույն խանութները, այդ իսկ պատճառով երբ Ձեր ոչ այնքան մոտ ծանոթը բողոքում է Ձեր ընկերոջից, Դուք վիրավորանքը Ձեր հասցեին եք ընդունում:Եթե Ձեր ընկերը ուրիշի գազոնը վատ կտրի, և Դուք բողոք լսեք, Դուք կասեք, որ դա դիզայնի նոր ճյուղ է: Հարցը նրանում չէ, որ Ձեր ընկերոջ գործը Ձեզ դուրս է գալիս, այլ ուղղակի մարդիկ սիրում են պաշտպանել իրենց մարդկանց ուրիշների մոտ, անգամ եթե իրենց մարդիկ սխալ են:
Խորհուրդ: Փորձեք Ձեր մեջ զարգացել առողջ դատողություն, քանի որ նման կերպ շարունակելով Դուք կարող եք ավելի հեշտ ենթարկվել այլ մարդկանց և նրանց ձեռքին խաղալիք կդառնաք:
Աղբյուրը` inchuzem.am