▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

4 անշարժ գույք, 7 մլն 154 հազար դրամ տարեկան եկամուտ․ ի՞նչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ինչ ունեցվածք ունի ՀՀ 5-րդ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով ընդունում է պետական բյուջեին ու տնտեսությանը վերաբերող կարևոր որոշումներ։

2022 թվականից՝ արդեն 3 տարի, ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիր։

Համաձայն այդ հայտարարագրի՝ Խաչատուրյանն ունի 4 անշարժ գույք՝ 2 հողամաս, 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Բնակարանն ու ավտոկայանատեղին գնվել են 2002 թվականին Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Ձորաղբյուրում և Արաբկիրում գտնվող հողամասերը Խաչատուրյանը 2017 թվականին ժառանգություն է ստացել։

Նախագահը տրանսպորտային միջոցներ չի հայտարարագրել։
Վահագն Խաչատուրյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 53 մլն դրամ և 650 դոլար, կանխիկ դրամական միջոցները՝ 1,2 մլն դրամ և 20 հազար դոլար։

Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 17 մլն 154 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ նախագահի աշխատակազմից։

Վահագն Խաչատուրյանի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 10 հազար դոլար և 10 հազար եվրո»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more