▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 ամիս մահվան դեմ պայքարելուց հետո` վանաձորցի դպրոցականն արդեն տանն է

Վանաձորցի դպրոցական Տիգրան Գևորգյանն արդեն տանն է:

Երեք ամիս շարունակ Տիգրանը պառկած էր Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում և պայքարում էր մահվան դեմ: Նրա հետ միասին պայքարում էին նրա բոլոր հարազատները, բարեկամները, ընկերներն ու պարզապես սրտացավ մարդիկ...

Այս երեք ամիսներին ամեն վայրկյան նրա կողքին էր Տիգրանի մայրը, ով անձնանվեր պայքարեց որդու կյանքի համար, տխրելով և ուրախանալով որդու առողջական վիճակի վայրիվերումներով, և այսօր նա ամենաերջանիկ մարդն է. որդին տանն է:

Սակայն Տիգրանի բուժումը դեռ շարունակվում է, նրա տեսողությունը վերջնականապես չի վերականգնվել և նա չի կարողանում քայլել:

Այս մասին տեղեկացնում են Տիգրան Գևորգյանի առողջական խնդիրներին աջակցելու  համար ստեղծված ֆեյսբուքյան նախաձեռնության անդամները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more