Blognews.am-ը գրում է. Կյանքը պայծառ ու մութ գծերի շարք է, որոնք հավասարապես ուժգին ազդեցություն են թողնում մեզ վրա։ Լավն ուժ ու թևեր է տալիս, իսկ վատը՝ ստիպում էլ ավելի գնահատել լավը։ Եթե չկառչել բացասականից ու ամեն ինչում փորձել գոնե որևէ լավ բան տեսնել, ապա կստացվի, որ բարությունն ավելի շատ է, հետևաբար այս աշխարհում դեռևս ամեն ինչ կորած չէ։
Անցնող տարին ամփոփելով՝ մենք կհիշեցնենք Ձեզ մի քանի դեպքերի մասին, որոնք ապացուցեցին 2015թ.-ին, որ բարությունն ամենաուժեղն է աշխատում։
Անցնող տարին ամփոփելով՝ մենք կհիշեցնենք Ձեզ մի քանի դեպքերի մասին, որոնք ապացուցեցին 2015թ.-ին, որ բարությունն ամենաուժեղն է աշխատում։
1 Ծերուկը սրտի կաթված ստացավ ճանապահը ձյունից մաքրելու ժամանակ։ Բուժօգնության անձնակազմը նրան հիվանդանոց տեղափոխեց, իսկ հետո նրանք վերադարձան ու ավարտեցին ծեր տղամարդու աշխատանքը։
2 Նազիր Սոբխանին վարսահարդար է։ Շաբաթը 6 օր նա աշխատում է վարսավիրանոցում, իսկ 7-րդ օրը դուրս գալիս Մելբուռնի փողոցներ ու անվճար կտրում անտուն մարդկանց մազերը։
3 Այս փոքրիկ աղջիկը երկարացնում էր մազերը, որպեսզի հետո այն նվիրաբերեր քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամներ պատրաստելուն։
4 Սրտի վիրաբույժը զբաղեցնում ու հանգստացնում է փոքրիկ աղջկան լուրջ վիրահատությունից առաջ:
5 6-ամյա աուտիկ տղայի մայրիկը Facebook-ի իր էջում գրել էր, որ իր տղայի ծննդյան օրը հրավիրվածներից ոչ ոք չներկայացավ։ Մի քանի ժամ հետո տղային նվերներով եկան շնորհավորելու իսկական հրշեջներն ու ոստիկանները։
6 Զբոսանքի ժամանակ տղան մայթին փոքրիկ սկյուռիկ գտավ։ Չիմանալով, թե ինչպես հոգ տանել դրա մասին՝ նա, այնուամենայնիվ, քաջություն գտավ ու վերցրեց սկյուռիկին՝ փրկելով անօգնական արարածին։
7 Կանադայում մի խումբ երեխաներ ձմեռային հագուստ հավաքեցին նրանց համար, ովքեր չունեին դրանք, ու կախեցին իրենց քաղաքի ողջ տարածքում։
8 Տղամարդն իր փողերով գնում է կրիաներին, որոնց որսում ու վաճառում են դելիկատեսներ պատրաստելու նպատակով, ու բաց թողնում նրանց ծովում։
9 Ծեր տղամարդը մետրոյում օգնում է անծանոթ երիտասարդին կապել փողկապը։
10 Լոնդոնում հատուկ մայթեր են ստեղծել բադերի համար, որպեսզի դրանք չընկնեն մեքենայի տակ։
11 Կես դար Թոմն ու Արնիստինը չեն բաժանվել ոչ մի օր, մինչև որ հիվանդանոցում չհայտնվեցին տարբեր հիվանդասենյակներում։ Բժիշկներն իմացան, թե որքան վհատված են նրանք հանգամանքների այսպիսի դասավորությունից, ու տարբերակ գտան սիրող սրտերին միավորելու համար։
12 Շոգ արևոտ օրը տղան ջուր է առաջարկում վահանով ու սաղավարտով հանդերձավորված ոստիկանին։
13 Այս պապիկն ամեն օր զբոսանքի է տանում իր ծեր շանը, որն արդեն չափազանց դժվարությամբ է կարողանում քայլել։
14 Ոստիկաններն իրենց հետ պարեկության վերցրեցին 13-ամյա կույր տղային, ով միշտ երազում էր ոստիկան դառնալու մասին։
15 Հնդկաստանի Չենայ քաղաքում 62-ամյա տղամարդն ամեն օր արթնանում է ժամը 4-ին, որպեսզի սնունդ պատրաստի ու տեղադրի մոտ 4000 թութակների համար։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում