Wnews.am-ը գրում է.
Յուրաքանչյուր տարեվերջին բոլորս ամփոփում ենք տարվա մեր ձեռքբերումները, վերլուծում սխալներն ու երջանկության ճանապարհին տանող նոր սպասումներով դիմավորում գալիք տարին։ 2015-ը երջանիկ տարի էր շատերի համար։ Շատերը գտան իրենց երկրորդ կեսին, մտան կյանքի նոր փուլ ու կազմեցին նոր ընտանիք։ Wnews.am-ը ներկայացրել է 2015-ի տարվա փեսացուներին.
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հոկտեմբերին ամուսնացավ: Նրա ընտրյալը՝ Կարինե Հովսեփյանը, սփյուռքահայ է։ Հարսանիքը տեղի ունեցավ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում: Իսկ հարսանեկան խնջույքը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Այս տարվա հունիսին ամուսնացավ նաեւ ռեփեր Միշոն։Նրա կինը Միացյալ Նահանգներից Սոնա Հովհաննիսյանն է։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ այս տարի ամուսնացել է նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։
Նրա կնոջ անունը Մերի է, սովորում է Երևանի պետական համալսարանում:
Նոյեմբերին Գլենդելում ամուսնացավ երգիչ Միստր X-ը։
Նրա կինը հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանն է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում