▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2 ամիս առաջ դիմել եմ Սերժ Սարգսյանին, ասել եմ՝ ուզում եմ հետդ մոտիկից ծանոթանամ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը, նախօրեին «Իմնեմնիմի» փոդքաստի տաղավարում խոսելով ներքաղաքական գործընթացներից, անդրադարձել է նաեւ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վիրավորական արտահայտություններ անելով նրա հասցեին։ «Հիմա սաղդ՝ Սերժից սկսած, խոսում եք, որ սրանք դավաճան են։ Բայց ամեն ինչ մի օրում չի լինում։ Ասում ա՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, խի՞, այ սուկա»,- ասել է Հարությունյանը։ Նրա այդ տգեղ արտահայտությունը, բնականաբար, բարկացրել է փոդքաստը վարող Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին, եւ եթերում նրանք վիճաբանել են։ Ապա ե՛ւ Սաղաթելյանը, ե՛ւ Սամսոնյանը պարզաբանումներ տեղադրեցին իրենց էջերում` հայտարարելով, որ նշված հատվածը հեռացրել են իրենց եթերից, որովհետեւ, նախ` նախկին նախագահների հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն թույլ չեն տալիս, քանի որ իրենց նպատակը Նիկոլի եւ նիկոլիզմի դեմ պայքարելն է, ապա նշեցին, որ նախապես պայմանավորվածություն է եղել, որ Շանթն իրեն կոռեկտ է պահելու: Բայց եթերի նշված կտորն արդեն տարածվել էր, ոմանք սքրին էին արել եւ անգամ դրա շուրջ ստատուսներ էին գրում: Օրինակ, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը, այն հրապարակելով, գրել էր․ «Մարդ ինչ կարգի անփառունակ կյանք ապրի, որ հենց իր կողմից ֆինանսավորվող հաղորդման եթերում իրեն, մեղմ ասած, քրֆեն։ Վայ, Սերոժ, Սերոժ, անբախտ Սերոժ...»։ 

Նարեկ Սամսոնյանը, որը շատ էր բորբոքվել Շանթ Հարությունյանի հայտարարություններից, մեզ հետ զրույցում ասաց, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերով մանրամասն կխոսի տեղի ունեցածի մասին` «ընդմիշտ փակելով այս խոսակցությունը»: Շանթ Հարությունյանն էլ, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին, ասաց.

- Բավականին տհաճ խոսակցություն էր, համենայնդեպս, հաճելի չէր, սակայն մնացինք քաղաքակրթության սահմաններում: Գուցե լսարանի պահով ասածս մի փոքր բան էր, բայց դե՝ всё-таки իրենք հասցրին դրան, ինձ ասում են` լավ են արել, որ քեզ դատել են, ասում ա` ես էլ լինեի, կդատեի, դու էլ լինեիր` կդատեիր, բայց ես ընդհանրապես ոչ մի պարագայում չեմ ուրախանում, որ ինչ-որ մեկին դատում են: Էսօր շատերին են դատում, ես որեւէ անգամ չեմ ասում` էս ինչ լավ են անում, որ, ենթադրենք, Սերժին դատում են: Ասում ա` ես էլ լինեի Սերժի փոխարեն, ես էլ կդատեի, իսկ դա նշանակում ա, որ ասում ա` Սերժը լավ ա արել, ճիշտ ա արել…. ու դա էլ քիչ ա, մի բան էլ ինձ համոզում ա, որ եթե ես էլ լինեի Սերժի փոխարեն, ես էլ կդատեի, այսինքն` ուզում ա ասի, որ բացի էն, որ ճիշտ են արել, որ ինձ դատել են, դեռ մի բան էլ ես էսքան ժամանակ սխալ եմ մտածել: Ես իմ ամբողջ կյանքում անգամ հանցագործների դեպքում չեմ ասի` լավ են անում, որ դատում են, մենակ Նիկոլի պարագայում եմ ասում` ավելի լավ ա բռնեն, որ հանկարծ չսպանվի, որ հերթով պատմի՝ երբ, ինչ ա եղել: Էդ նույն Սերժին էլ բենզինի գործով են դատում, Քոչարյանին մարտի 1-ի համար են դատում, բայց ես երբեք չեմ ասել` էս ինչ լավ են անում, որ սրանց դատում են: Չէ, լավ չեն անում, հանցագործների պարագայում էլ չեմ ասում, որ լավ են անում, հիմա սա ինձ ասում ա` լավ են արել, որ քեզ դատել են, իմ երեխուն էլ իմ հետ են դատել: Դրա համար ինձ դատողին ասեցի էն, ինչ պետք ա: 2013 թվականին նույն բանը Օպերայում էլ եմ ասել, 2014-2015 թվականներին էլ դատարաններում եմ ասել, էսօր էլ նույնը կրկնում եմ: Բայց եթե ճիշտն եք ուզում իմանալ, ես ոչ մեկի հանդեպ ոչ մի տրամադրվածություն չունեմ, այդ թվում` Սերժի: Ես նույն Սերժի հանդեպ ո՛չ թշնամանք եմ զգում, ո՛չ էլ քեն եմ պահում, նրան կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` երկու ամիս առաջ, ես եմ դիմել, մոտիկից շփվել ենք, ես էլ շատ հարգալից եմ եղել նրա հանդեպ:

- Որտե՞ղ եք հանդիպել, ի՞նչ եք զրուցել:

- Ասեցի` 35 տարի պայքարում եմ, քեզ մի մետրից տեսած չկամ, ուզում եմ մի հատ հետդ մոտիկից ծանոթանամ:

- Ինչի՞ մասին եք զրուցել:

- Էական չի, բայց ես ուզում եմ ասել, որ ես ոչ մեկի հետ քեն չունեմ պահելու, բայց իրենք ինձ անձնական վատություն են արել, իմ երեխուն էլ՝ հետը, բայց ես անգամ էդ դեպքում չեմ ասում` լավ են անում, որ դատում են սրանց: Բնական ա, որ եթե ինձ ասում են` լավ են արել, որ քեզ դատել են, իմ պատասխանն էլ էդպիսին պետք ա լիներ:

- Իսկ երբ հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ, չխոսեցի՞ք այն մասին, թե ինչու էին Ձեզ դատում՝ վերջնականապես նաեւ այդ խոսակցությունը փակելով:

- Չէ, ես նրան ասելու բան էլ չունեի, ես ինչ պետք ա, տարիներ առաջ Սերժին դատարանի դահլիճից եմ ասել, երեկ էլ մտադրություն չունեի ինչ-որ բան ասելու, ուղղակի փաստն արձանագրեցի, այսինքն` ի՞նչ են ուզում, որ ես փաստը չարձանագրե՞մ, չասե՞մ, որ ես հինգ տարի իրանց երեսից նստել եմ, ո՞ւմ ռեժիմն ա ինձ դատել, Սերժի ռեժիմը չէ՞ր, չհաշված՝ էդքանից հետո Նիկոլին դատելու փոխարեն կանգնեց ասեց` Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

- Ի՞նչ եք ակնարկում:

- Ես միշտ եմ ասել, հիմա էլ եմ ասում` Նիկոլ Փաշինյանին իշխանության ա բերել Մոսկվայի ԿԳԲ-ն՝ Հայաստանի անմիջական գործակալների ու իր գործընկերների միջոցով: Դրանց մեջ լիքը մարդիկ կան, Նիկոլին իրանք են քվեարկել, վարչապետ սարքել, էդ ժամանակ ժողովուրդը ոչ մի բանի հետ կապ չուներ: «Բարգավաճ Հայաստանն» էլ, Դաշնակցությունն էլ, ՀՀԿ-ն էլ, բոլորը միասին վարչապետ են ընտրել Նիկոլին, ինչ վերաբերում ա Նիկոլին իշխանության բերելուն, ոչ մեկը, բացի Մոսկվայից, չէր կարա բերեր: Բոլորն էլ դեր են ունեցել Նիկոլին իշխանության բերելու գործին, բացի Աղվան Վարդանյանից` էդ մարդը թողեց դուրս եկավ Դաշնակցությունից:

- Այժմ ՀՀԿ-ականները ցանկանում են իմպիչմենտ հայտնել Փաշինյանին:

- Հա, ինչ ուզում են, թող անեն:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more