▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

1200 միավոր զենք և 2 տոննա ռազմամթերք. Լոս Անջելեսի ոստիկանությունն ապշել է

 

Լոս Անջելեսի ոստիկանությունը մեգապոլիսի տներից մեկում հայտնաբերել է զինանոց, որտեղ եղել է 1200 միավոր հրազեն և 2 տոննա ռազմամթերք, գրում է ТАСС-ը:
 
Զինանոցը հայտնաբերվել է անցած շաբաթ, սակայն իշխանություններն այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են միայն հիմա:
 
Զինանոցը եղել է Խաղաղ օվկիանոս դուրս եկող մոդայիկ թաղամասում: Տան խուզարկությունն անցկացվել է սեփականատիրոջ տարօրինակ մահվան պատճառով, ով մահացել էր փողոցում՝ իր տնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:
«Մենք ապշել էինք տեսնելով զենքի քանակը»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթը: - Զինանոցում եղել են արագագործ ատրճանակներ, կիսաավտոմատ հրացաններ, կարաբիններ»: Նրա խոսքերով՝ մի քանի բեռնատար է պահանջվել տանը և ավտոտնակում եղած ռազմամթերքը տեղափոխելու համար:
 
Ոստիկանությունը դեռ չգիտի, թե ինչպես և ինչու է մարդը, ում անունը չի բացահայտվում, իր մոտ պահել ողջ այդ զենքը: Տվյալ գործով հետաքննությանն ընդգրկվել են Կալիֆոռնիա նահանգի ոստիկանության խոշոր ուժերը:

ТАСС-ը գրում է, որ Լոս Անջելեսի ոստիկանությունը բնակելի տներից մեկում հայտնաբերել է զինանոց, որտեղ եղել է 1200 միավոր հրազեն և 2 տոննա ռազմամթերք:

Զինանոցը եղել է Խաղաղ օվկիանոս դուրս եկող մոդայիկ թաղամասում: Տան խուզարկությունն անցկացվել է սեփականատիրոջ տարօրինակ մահվան պատճառով, ով մահացել էր փողոցում՝ իր տնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Զինանոցը հայտնաբերվել է անցած շաբաթ, սակայն իշխանություններն այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել են միայն հիմա: «Մենք ապշել էինք տեսնելով զենքի քանակը»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչ Էնդրյու Սմիթը: Զինանոցում եղել են արագագործ ատրճանակներ, կիսաավտոմատ հրացաններ, կարաբիններ»: Նրա խոսքերով՝ մի քանի բեռնատար է պահանջվել տանը և ավտոտնակում եղած ռազմամթերքը տեղափոխելու համար:Ոստիկանությունը փորձում է պարզել՝ ինչ պատճառով է տղամարդն այդքան զենք պահել: Առայժմ ոչ մի ապացույց չկա, որ նա ներգրավված է եղել հանցավոր գործունեության մեջ կամ զբաղվել է զենքի մաքսանենգությամբ: Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ այդքան զենքի պահպանումը հանցագործություն չէ այն դեպքում, եթե այն օրինական կերպով է ձեռք բերվել:

Ներկայում Լոս Անջելեսի ոստիկանությունն ուսումնասիրում է զենքի ծագումը՝ պարզելու, թե այն որևէ հանցագործության մեջ օգտագործվե՞լ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more