Օդային ողբերգական աղետներից հետո շատերի մոտ առաջանում է ինքնաթիռների հանդեպ մեծ վախ: Ի՞նչ անել: Խորհրդակցում ենք հոգեբանի հետ:
1. Պարզեք, թե ինչպես է սարքված ինքնաթիռը
Այն մեզ համար անհասկանալի, անհայտ ու կախարդական մի բան է, սակայն իրականում ինքաթիռը շատ պարզ է սարքված: Երբ իմանաք, որ ինքնաթիռին անհրաժեշտ է թռիչքից առաջ շատ մեծ արագությամբ ընթանալ թափ հավաքելու համար, այն աստիճան, որ ձեր ականջները բռնվում են ճնշման տատանումներից և այլն, ավելի վստահ կզգաք ձեզ և ամեն ձայնին վախվորած չեք արձագանքի:
Թռիչքից վախեցող մարդկանց 73 տոկոսը վախենում է մեխանիկական, հատկապես՝ շարժիչի խափանումներից: Սակայն դուք պետք է իմանաք, որ ինքնաթիռը մի քանի շարժիչ ունի, և մեկի խափանման դեպքում կաշխատեն մյուսները:
2. «Ալեկոծություններն» «ամերիկյան բլուրներ» ատրակցիոն են հիշեցնում
Տատանումները շատերին են վախեցնում: Երբ ինքնաթիռը սկսում է ցատկել, դղրդալ, թափահարել, հավատացեք՝ միայն ձեր հոգին չէ, որ հասնում է մինչև գարշապարը: Բայց հիշեք, որ ինքնաթիռի համար դա նույնն է, ինչ ավտոմեքենայի համար մի բլրից մյուսն անցնելը: Ինքնաթիռն էլ ցածր ճնման գոտուց անցնում է բարձր ճնշման գոտի, և դա բնական է: Այդ տատանումներից ինքնաթիռը չի կարող ընկնել կամ կոտրվել: Վտանգավոր է միայն առանց ամրագոտիների նստելը, քանի որ կարող եք ինչ-որ տեղ վնասել:
3. Միայն դրականը
Ձեզ հետ վերցրեք այն ամենն, ինչ կարող է շեղել ձեզ՝ երաժշտություն, ֆիլմեր: Եթե պատրաստվում եք ֆիլմ դիտել, ապա միայն կատակերգություն: Ոչ մի դետեկտիվ, դրամա:
4. Մտածեք ապագայի մասին
Եթե մեկնում եք հանգստի, ապա մտքում պլանավորեք այն: Ի՞նչ կանեք, եթե տեղ հասնեք, ի՞նչ եք հագնելու և այլն: Ինքներդ ձեզ ինչ-որ նվեր խոստացեք, իսկ եթե հետ եք վերադառնում, ապա պլանավորեք այդ օրվա անելիքը՝ հանգիստ, հարազատների հետ հանդիպում և այլն:
5. Ապրելը թռչելուց ավելի սարսափելի է
Ըստ հոգեբան Անետտա Օռլովայի՝ վիճակագրություն կարդալը վախը հաղթահարելու լավագույն ձևերից է: Միլիոնավոր թռիչքներ են լինում անվտանգ ու հանգիստ, բայց միայն վթարների մասին ենք տեղեկանում լուրերից: Ինքնաթիռում զոհվելու հավանականությունը 1/11 միլիոնի է, այսինքն՝ 0,00001%, մինչդեռ ավտովթարի հետևանքով զոհվելու հավանակնությունը՝ 1/5000-ի: Այսինքն, տաքսիով օդանավակայան գնալն ավելի անվտանգ է, քան թռչելը:
6. ՕԴ
Երբ սկսվում եք խուճապը, օդը սկսում է չհերիքել: Խորհուրդ՝ հնարավորության դեպքում նստելու համար ընտրեք միջանցիկ հատվածը, այդ դեպքում մարդկանց միջև չեք սեղմվի: Հենց նստեք, անմիջապես միացրեք օդորակիչը:
7. Առանց կոֆեինի
Մի՛ խմեք սուրճ, այն ընդհանրապես չի հանգստացնում: Ընդհակառակը՝ նյարդերը սուրճից ավելի են լարվում:
8. Ալկոհոլ
Եթե որոշել եք խեղդել ձեր վախը ալկոհոլի մեջ, ապա մի չարաշահեք և երկու պայման կատարեք:
- մի՛օգտագործեք ալկոհոլ դեղորայքի հետ
- ջո՛ւր խմեք, քանի որ ալկոհոլային խմիչքները ջրազրկում են օրգանիզմը, իսկ օդն առանց այդ էլ չոր է:
9. Հանգստություն, միայն հանգստություն
Հոգեբանը խորհուրդ է տալիս տանը թռիչքից առաջ մեդիտացիա անել: Փորձեք հանգստացնել օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ, անգամ վարսերը: Պատկերացրեք իրավիճակներ, որոնցում ձեզ հանգիստ եք զգում. մեկի համար դա ծովափն է, մյուսի համար՝ հանգիստ ծովը, անտառը և այլն:
Ինքներդ ձեզ ասեք. «Ես հանգստություն, խաղաղություն եմ զգում շուրջս, հանգստություն է ինձ տիրում» և այլն: Ինքնաթիռ նստելիս ևս կրկնեք նույն բառերը:
Ոմանց էլ աղոթքն է օգնում: Գլխավորը ինքներդ ձեզ հանգստություն հաղորդելն է:
10. Դուք հոգեկան հիվանդ չեք
Կարևոր է հասկանալ, որ այն ինչ զգում եք, բնական է: Դա անգամ հոգեբանություն էլ չէ, դա ընդամենը կենսաբանություն է՝ գոյատևում: Մարդը, ով նայում է վթարի ենթարկվածների ընտանիքների երջանիկ լուսանկարները, դիտում ֆիլմեր, չի կարող չվախենալ: Եվ մի փորձեք ձեզ ստիպել չվախենալ: Պետք է ընդամենը օգնել ինքներդ ձեզ հաղթահարել վախը: