▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 նշան, որ ձեր հարաբերությունների վերջը եկել է

Որքան հաճախ են մեր սովորությունները մեզնից ուժեղ գտնվում: Եվ դրանցից ամենադժվարը մարդու կողքին մնալու սովորությունն է: Երբ երկար ժամանակ հանդիպում եք, այնպես եք մերվում միմյանց, որ դադարում եք հասկանալ` արդյո՞ք առաջ եք շարժվում, թե ոչ:
Մի քանի նշան կա, որոնք կօգնեն հասկանալ` արդյո՞ք ձեր հարաբերությունների վերջը եկել է, թե ոչ:
1. Ձեր շփումը սեղմվել է մինչև «բարև-ցտեսություն»: Եթե կինոյի սիրահար չեք, բայց վերջերս հաճախ եք գնում կինո, ապա դա նշանակում է, որ դուք ընտրում եք հանգստի այնպիսի տեսակ, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ձեր շփումը:
2. Հազիվ ես հանդուրժում ձեր հանդիպումները: Հենց հանդուրժում, այլ ոչ հաճույք ստանում: Ոչ մի բան ձեր հանդիպումների ժամանակ քեզ հաճույք չի պատճառում: Բանն այն չէ, որ դուք միշտ նույն տեղն եք գնում, բանն այն է, որ դուք  միշտ միմյանց հետ եք գնում:

3. Սկսել ես մոռանալ, թե ինչով է նա քեզ գրավել: Նայում ես նրան ու կարծես օտար մարդու ես տեսնում: Ո՛չ ժպիտը, ո՛չ վարքը, ո՛չ խոսքերն այլևս հիացմունք չեն առաջացնում:

4. Նա տեղ չունի քո ապագայում: Դու երազում ես կարիերայում հաջողության հասնելու, Իտալիա գնալու, շուն գնելու մասին: Հարսանի՞ք: Դրա մասին էլ ես երազում, բայց կարծես ոչ նրա հետ:
5. Ձեր հարաբերություններում կորել է հարգանքը: Զգում ես, որ քեզ վիրավորում են, օգտվում քո թուլություններից, չեն գնահատում քեզ: Գուցե ինքդ ես նրա հետ վատ վարվում: Դա արդեն մտահոգվելու առիթ է:
6. Դուք այլևս չեք ցանկանում միմյանց: Սեքսուալ ցանկությունը զրոյի վրա է, գլուխդ ավելի ու ավելի հաճախ է ցավում:
7. Դադարել եք նշել ձեր հանդիպումների, առաջին համբույրների, առաջին զբոսանքների և նման իրադարձությունների օրերը:
8. Քեզ պարզապես հարմարավետ ես զգում: Մտածիր` հանուն ինչի՞ ես պատրաստ պահպանել հարաբերությունները: Վատ պատճառներից են` ալարում ես բաժանվել, չես ցանկանում նոր տղամարդ փնտրել, պատրաստ չես լուրջ խոսակցության:
9. Ձեր վեճերը հասնում են սկանդալների մակարդակի: Դու հիշում ես, թե ինչպես երեք տարի առաջ թեյիդ մեջ մի գդալ ավել շաքարավազ լցրեց, իսկ ինքը` թե ինչպես մի անգամ ջնջեցիր նրա սիրած խաղը համակարգչից:
10. Այլևս չես ցանկանում փորձել: Այն, ինչ զգում ես, ծուլություն և անտարբերություն է: Անգամ բացասական էմոցիաներն ու զայրույթը քեզ չեն մտահոգում: Եթե դու անտարբեր ես դարձել, դա վերջն է:

 

Աղբյուրը՝ Blognews.am

INFOmanka

Որքան հաճախ են մեր սովորությունները մեզնից ուժեղ գտնվում: Եվ դրանցից ամենադժվարը մարդու կողքին մնալու սովորությունն է: Երբ երկար ժամանակ հանդիպում եք, այնպես եք մերվում միմյանց, որ դադարում եք հասկանալ` արդյո՞ք առաջ եք շարժվում, թե ոչ:

Մի քանի նշան կա, որոնք կօգնեն հասկանալ` արդյո՞ք ձեր հարաբերությունների վերջը եկել է, թե ոչ:

1. Ձեր շփումը սեղմվել է մինչև «բարև-ցտեսություն»: Եթե կինոյի սիրահար չեք, բայց վերջերս հաճախ եք գնում կինո, ապա դա նշանակում է, որ դուք ընտրում եք հանգստի այնպիսի տեսակ, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ձեր շփումը:

2. Հազիվ ես հանդուրժում ձեր հանդիպումներըՀենց հանդուրժում, այլ ոչ հաճույք ստանում: Ոչ մի բան ձեր հանդիպումների ժամանակ քեզ հաճույք չի պատճառում: Բանն այն չէ, որ դուք միշտ նույն տեղն եք գնում, բանն այն է, որ դուք  միշտ միմյանց հետ եք գնում:

3. Սկսել ես մոռանալ, թե ինչով է նա քեզ գրավելՆայում ես նրան ու կարծես օտար մարդու ես տեսնում: Ո՛չ ժպիտը, ո՛չ վարքը, ո՛չ խոսքերն այլևս հիացմունք չեն առաջացնում:

4. Նա տեղ չունի քո ապագայումԴու երազում ես կարիերայում հաջողության հասնելու, Իտալիա գնալու, շուն գնելու մասին: Հարսանի՞ք: Դրա մասին էլ ես երազում, բայց կարծես ոչ նրա հետ:

5. Ձեր հարաբերություններում կորել է հարգանքըԶգում ես, որ քեզ վիրավորում են, օգտվում քո թուլություններից, չեն գնահատում քեզ: Գուցե ինքդ ես նրա հետ վատ վարվում: Դա արդեն մտահոգվելու առիթ է:

6. Դուք այլևս չեք ցանկանում միմյանցՍեքսուալ ցանկությունը զրոյի վրա է, գլուխդ ավելի ու ավելի հաճախ է ցավում:

7. Դադարել եք նշել ձեր հանդիպումների, առաջին համբույրների, առաջին զբոսանքների և նման իրադարձությունների օրերը:

8. Քեզ պարզապես հարմարավետ ես զգումՄտածիր` հանուն ինչի՞ ես պատրաստ պահպանել հարաբերությունները: Վատ պատճառներից են` ալարում ես բաժանվել, չես ցանկանում նոր տղամարդ փնտրել, պատրաստ չես լուրջ խոսակցության:

9. Ձեր վեճերը հասնում են սկանդալների մակարդակիԴու հիշում ես, թե ինչպես երեք տարի առաջ թեյիդ մեջ մի գդալ ավել շաքարավազ լցրեց, իսկ ինքը` թե ինչպես մի անգամ ջնջեցիր նրա սիրած խաղը համակարգչից:

10. Այլևս չես ցանկանում փորձելԱյն, ինչ զգում ես, ծուլություն և անտարբերություն է: Անգամ բացասական էմոցիաներն ու զայրույթը քեզ չեն մտահոգում: Եթե դու անտարբեր ես դարձել, դա վերջն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more