▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 բան, որ պետք է անել մինչև Ամանոր

AdMe.Ru կայքը ներկայացրել է գործողությունների ուշագրավ ցանկ, որում ներառված խորհուրդներին հետևելու դեպքում կկարողանաք ավարտին հասցնել բոլոր գործերն ու ուրախ տրամադրությամբ դիմավորել Ամանորը:

1. Վերադարձրեք ձեզ մոտ մնացած այն իրերը, որոնք ուրիշին են պատկանում։

2. Դուրս նետեք հին, անպետք, այլևս չօգտագործվող իրերը։

3. Ավարտին հասցրեք նախապես ծրագրած կարևոր գործերից գոնե մեկը։

4. Ներողություն խնդրեք նրանցից, ում վիրավորել եք, և ինքներդ ներեք ձեզ վիրավորողներին։

5. Շնորհակալություն հայտնեք նրանց, ովքեր այս տարի ուրախացրել են ձեզ:

6. Թղթի վրա գրեք այն բոլոր ցանկություններն ու նպատակները, որոնք կապում եք 2016թ. հետ:

7. Ինքներդ ձեր մեջ վերլուծեք անցնող տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու անհաջողությունները:

8. Տոնածառը զարդարեք։

9. Ամանորյա զգեստ գնեք։

10. Որոշեք, թե ում հետ եք դիմավորելու այս հրաշալի տոնը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more