Վազքը միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելու միջոց չէ: Վազքը (այս մասին ձեզ կասեն վազքի բոլոր սիրահարներն ու էնտուզիաստները), դա նոր կյանք է: Վազքի ընթացքում դուք կբացահայտեք բազմաթիվ բաներ ձեր օրգանիզմի ու առողջության մասին: Վազքը անխոս ունի գերազանց ազդեցություն ձեր օրգանիզմի ու առողջության վրա: Սկսնակների առաջին մոտիվացիան հիմնականում ավելորդ կիլոգրամներից ազատվելն է, սակայն դա միայն սկզբում հետո, դուք կնկատեք, թե ինչպես է փոխվում ձեր վերաբերմունքն ու ինչպես է վերաձևավորվում ձեր մոտիվացիան: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում 10 բան, որ կփոխվի ձեր կյանքում, եթե ամեն առավոտ դուրս գաք վազելու:
- Դուք կսկսեք գլուխ հանել մարդու (առաջին հերթին ձեր) օրգանիզմի անատոմիայից ու ֆիզիոլոգիայից: Կբացահայտեք ձեր մարմնի ուժեղ ու թույլ կողմերը:
- Կամրապնդեք ոտքերի ու որովայնի մկանները: Կհասկանաք, որ պարտադիր չէ շաբաթներով տանջվել ու տառապել ֆիթնես սրահում ուժեղ փորի ու ոտքի մկաններ ունենալու համար:
- Կլսեք ու կզգաք ձեր սրտի աշխատանքը, ինչը թույլ կտա հասկանալ՝ արդյոք ունեք առիթմիա, թե ոչ: Որքանով է դիմացկուն ձեր սիրտը և ինչ ազդեցություն է ունենում ֆիզիկական ծանրաբեռվածությունը ձեր սրտի վրա:
- Կմաքրեք ձեր թոքերը: Եթե ժամանակին ծխող էիք, ապա կզգաք, թե իրականում ինչ է նշանակում ճիշտ շնչելը և որքան մեծ ազդեցություն ունի դա ձեր ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
- Վերջապես կհասկանաք առողջ սնվելու օգտակարությունը: Եթե նախորդ օրը ճարպերով հարուստ և մեծ քանակությամբ յուղոտ ճաշատեսակներով ընթրիք եք ունեցել, ապա դա անպայման զգացնել կտա առավոտյան վազքի ընթացքում:
- Կհասկանաք, թե ինչ է էնդորֆինը, որքան անհրաժեշտ ու օգտակար է այն օրգանիզմին: Անկախ տարիքից դուք կարող եք օգնել օրգանիզմին դրա արտադրության գործում, ինչը միանշանակ դրական կազդի ձեր ամբողջ մարմնի առողջության վրա:
- Դուք ուզած-չուզած կսկսեք առավոտյան նախավարժանք անել՝ մկանները <<տաքացնելու>> համար, և կզգաք, թե ինչպես է փոխվում ձեր մարմնի լեզուն և ճկունությունը:
- Կգիտակցեք ջուր խմելու կարևորությունը: Եվ միշտ ձեզ հետ կունենաք մեկ փոքրիկ շշով ջուր, որպեսզի օրգանիզմին տաք լրացուցիչ էներգիա ֆունկցիոնալության բարձրացման համար:
- Կզգաք օդի աղտոտվածությունը և մաքուր էկոլոգիական միջավայրի կարևորությունը:
- Ամեն օր կմտածեք, որ այլևս դուրս չեք գալու վազքի, սակայն մեկ բաց թողնված օրը կանդրադառնա ձեր օրգանիզմի վրա և դուք հաջորդ իսկ օրը կշտապեք դուրս կրկին վազելու: