▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զույգը չեղարկել է հարսանեկան արարողությունը և գումարը նվիրաբերել փախստականներին

Կանադական Տորոնտո քաղաքի բնակիչներ Սամանտա Ջեքսոնը և Ֆարզին Յուսեֆյանը չեղարկել են 2016 թվականի մարտին նախատեսված ամուսնական արարողությունը և գումարը նվիրաբերել սիրիացի փախստականներին։ 

2015 թվականի սեպտեմբերին  Ջեքսոնը և Յուսեֆյանը համացանցում տեսել էին  խեղդված 3 տարեկան  երեխայի, որը մահացել էր ընտանիքի հետ Սիրիայից փախչելու ժամանակ։ Այդ ժամանակ կանադացիները որոշեցին չեղյալ համարել իրենց հարսանեկան արարողությունը և խնդրեցին իրենց հյուրերին իրենց նվերներ գնելու փոխարեն գումարը նվիրաբերել Ryerson University Lifeline Syria Challenge կազմակերպությանը, որը զբաղվում է փախստականների խնդիրներով։ 

Շքեղ հարսանիքի փոխարեն նրանք ամուսնացան Տորոնտոյի քաղաքապետարանի շենքում, իսկ հետո նեղ ընտանեկան և ընկերական շրջապատում կազմակերպեցին փոքրիկ ընթրիք։ Նրանք կարողացան հավաքել 17.5 հազար դոլար, սակայն նրանց նպատակը 27 հազար դոլար նվիրաբերելն է։

Աղբյուրը՝ Life.panorama.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին