|
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակի անխուսափելի հետհաշվարկը մեկնարկել է. |
***
|
«Ամբողջ քարոզարշավի ընթացքում ԲՀԿ-ի հանդեպ բռնության կոչեր, խիրախավորումներ են եղել, այնուհետև բոլորիս աչքի առաջ տեղի ունեցավ ձայնագողությունը. ԿԸՀ-ն լուռ կատարեց Փաշինյանի հրահանգները, ՍԴ-ն՝ վերահաստատեց, իսկ այժմ ԲՀԿ առաջնորդի շուրջը ծավալվում են իրական ռեպրեսիաներ։ Սա չի կարող բացասական գնահատականի չարժանանալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։ «Այս ռեպրեսիաներին պետք է վերջ դրվի իշխանափոխության ճանապարհով։ Բոլորի աչքի առջև Նիկոլ Փաշինյանը վեր է ածվում փոքրիկ բռնապետի և պետության դահիճի ցանկությունների դեմն առնելու համար պետք է իշխանափոխություն»,- նշել է նա։ *** |
|
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե նույնիսկ էս խայտառակ «թամաշայից» հետո «պարզվի»` Գագիկ Ծառուկյանը ալամ աշխարհի ամենավտանգավոր հարցագործն է, կույրին էլ է տեսանելի, որ սրա միակ պատճառն այն է, որ Ծառուկյանը մասնակցեց ընտրություններին, ոչ թե որ` կլյուչնիկն ուզում է արդարություն հաստատել երկրում։ Մինչև քիթումռութն անարդարության կեղտաջրում ճղփճղփացնողից արդարություն ակնկալել կարող են միայն անմեղսունակները»։ *** «Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի»,- լրագրողներին հայտնել է փաստաբան Սմբատ Մինասյանը՝ հավելելով, որ քննչական գործողությունները շարունակվում են: *** |
|
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են։ |


