«Զեյնալյանը չի կարող համարվել բարեվարք իրավաբան․ օպորտունիստ կոնյուկտուրշիկի դասագրքային օրինակ է»․ Հակոբ Կարապետյան
Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառավարությունը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում առաջադրել է Արտակ Զեյնալյանին։ Զեյնալյանը իրավաբան է, ժամանակին դիրքավորվում էր որպես իրավապաշտպան, դեմոկրատական ազատությունների ջատագով։ Ներկայումս նա Երեւանի ավագանու «Հանրապետություն» ֆրակցիայի անդամ է, ընդ որում, ընտրությունների փուլում ներկայանալով որպես ընդդիմադիր, նա ընտրություններից անմիջապես հետո կոալիցիա է կազմել իշխանության հետ։
Այդ կարգավիճակում Արտակ Զեյնալյանը լուռ հետեւել է, թե ինչպես են իր թիմակիցները միանգամայն կամայական կերպով, մանրախնդիր պատճառաբանություններով մանդատից զրկում Ավագանու՝ դեմոկրատական ճանապարհով ընտրված ընդդիմադիր անդամներին։
Նա լուռ հետեւել է, թե ինչպես են իր թիմակիցները ատելության խոսք տարածում՝ թիրախավորելով ազգային ու գենդերային խմբերին։
Արտակ Զեյնալյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել (հակառակը՝ բավական ճարպիկ կերպով մի քանի անգամ խուսափել է դիրքորոշում հայտնելուց), երբ իր թիմակիցները ֆիզիկական բռնության են ենթարկել ընդդիմախոսներին՝ խմբակային ծեծի ենթարկելով նրանց ուղիղ եթերում։
Արտակ Զեյնալյանը չի կարող համարվել պարկեշտ քաղաքացի կամ բարեվարք իրավաբան։ Նա օպորտունիստ կոնյուկտուրշիկի դասագրքային օրինակ է։
Մի՛ եղեք Արտակ Զեյնալյանի պես։