▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգել են որոնվող 2-ամյա փոքրիկի հորն ու երեխայի լացի ձայն միացրել. Ոստիկանությունը պարզել է զանգողի ինքնությունը

Վերջին օրերին տարբեր նյութեր են տարածվում, թե ինչպես են օրեր առաջ Մարմարիկում կորած 2 տարեկան Տիգրանի ծնողները կեղծ զանգեր ստանում։
Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանգահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։ «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ երեխային որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ փոքրիկը կորել է մայիսի 4-ին։ Դիտարկվում են տարբեր վարկածներ, որոնողական աշխատանքներն իրականացվում են թե՛ գետում, թե՛ այլ վայրերում։

Դիտեք նաև՝

Օրեր առաջ Մարմարիկում անհետացած 2 տարեկան Տիգրանի պապիկը չի հավատում, որ երեխան գետն է ընկել: Նրան, ըստ պապիկի, գողացել են:
Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում նա նաև պատմել է, որ երեկ զանգել են իր որդուն` Տիգրանի հորը և երեխայի լացի ձայն միացրել ու անջատել: Եվ դա` 2 անգամ: Հետադարձ կապ հաստատել զանգողների հետ չի հաջողվել:
Թե ով կարող էր զանգել, պապը պատասխան չունի: «Էնքան մարդ կա, որ ուրիշի վշտով երջանկանում է»,- հոգոց է հանել պապիկը:
Գետն ընկնելու վարկածը կտրականապես հերքել է նաև հարևանը: «Էդ երեխուն ոնց որ այլմոլորակայինները տարան, այ այդպես իր հոր ու պապի աչքի առաջից անհետացավ էդ երեխեն»,- ասել  է նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին