▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Ջորկաեֆի որդին կշարունակի կարիերան Իտալիայում

28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Օան Ջորկաեֆը՝ աշխարհի լեգենդար չեմպիոն Յուրի Ջորկաեֆի որդին, պայմանագիր է կնքել Իտալիայի Սերիա D-ում հանդես եկող «Սանրեմեզե» ակումբի հետ։

Վերջին հինգ մրցաշրջանները Օանը անցկացրել է Շվեյցարիայում՝ խաղալով երկրորդ և երրորդ լիգաների ակումբներում, իսկ մինչ այդ հանդես է եկել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում։ Կիսապաշտպանի կարիերայի նոր փուլը կանցնի իտալական Սան Ռեմո քաղաքում, որն առավել հայտնի է երաժշտական փառատոնով, սակայն ունի նաև ֆուտբոլային ավանդույթներ։

«Սանրեմեզեի» համար նման անվամբ ֆուտբոլիստի պայմանագրի կնքումը կարևոր իրադարձություն է։ Չնայած հայտնի ազգանվանը՝ Ջորկաեֆ կրտսերը կառուցում է իր ֆուտբոլային ուղին՝ քայլ առ քայլ խաղալով տարբեր երկրներում և լիգաներում։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին