Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում։
«Ուրախ էի հանդիպել եւ զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը Ֆեյսբուքում՝ հրապարակելով լուսանկար։
Մխիթարյանն «Ինտերի» հետ պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությանը ԱՄՆ-ում։ Հունիսի 18-ին միլանյան թիմն առաջին տուրում կմրցի մեքսիկական «Մոնտերեյի» հետ։
Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։