▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յամալն այլևս Նիկոլի հետ չէ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի 18-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը հայտնել է, որ իր ռոմանտիկ հարաբերությունները 25-ամյա արգենտինացի երգչուհի Նիկի Նիկոլի հետ ավարտվել են։

«Մենք այլեւս միասին չենք։ Ես նրան չեմ դավաճանել։ Խնդիրն այդ չէ։ Մենք պարզապես հրաժեշտ տվեցինք իրար եւ վերջ։ Լրատվամիջոցների գրածները ոչ մի ընդհանուր բան չունեն մեր հարաբերությունների հետ»,- Լամին Յամալի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին