«Վերջին օրերին խուլիգանախմբի զանազան ներկայացուցիչներ ակտիվացել են, ինքնաերևակայված, ինքնափետուրավորված շատ գործիչներ, որոնք ուղղակիորեն պատճառն են մեր կյանքի աղետի, ողբերգության»,- այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ «Ինչպես սաղմոսերգուն ասում է՝ ամբարիշտը կկորչի ու նրա փոշին անգամ չեք գտնի, ու այդպես էլ լինելու է»,- նշել է նա՝ հավելելով, որ տգետների համար սրբազան պատգամն այդպիսին է։ *** |
Ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով օրեր առաջ ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը, Բագրատ Սրբազանն ասել է․ «Ըստ նրա՝ ԱԱԾ-ն իմ մասին ասել է՝ չի տիրապետում տեղեկությանը՝ արդյոք ես ԿԳԲ-ի գործակալ եմ, թե ոչ՝ ակնարկելով, որ ես ռուսական ԿԳԲ-ի գործակալ եմ։ Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԱԱԾ-ն, դատախազությունը նշել են, որ ստուգման արդյունքում պարզել ենք, որ նման տվյալներ գոյություն չունեն, այսինքն՝ ԱԱԾ-ն ու դատախազությունը հերքել են այդ լուրը։ Այսինքն՝ այդ մարդը կասկածի տակ է դնում այդ կառույցների կոմպետենտությունը, նրանց արհեստավարժ լինելը»։ Սրբազանը դիմել է ԱԱԾ-ին ու դատախազությանը՝ կոչ անելով վերաբերմունք հայտնել Ալեքսանյանի արտահայտությանը։ |
***
Անդրադառնալով Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրելուն՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Լավ են արել ու ճիշտ են արել․ քանի դեռ գտնվում ենք այս վիճակում, դա՛ է լինելու այդ դրոշների ճակատագիրը և դա լինելու է մեր պայքարի ճանապարհը։ Ում հարազատ չէ սա, նա ուրացող է ու դավաճանների հետ բաժին ունի»։ |