▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խոսքերն ավելորդ են....»

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառումը․ «Հարևաններից երկուսը քո դեմ պատերազմում են, երրորդը թույլ չի տալիս, որ իր տարածքով քո բեռնատարներն անցնեն, չորրորդում պատերազմ է... Նիկոլը մասնակցում է «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը... Խոսքերն ավելորդ են....»։

Դիտեք նաև՝

Վերջին տարիներին Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Պրահայում կայացած GLOBSEC 2025 համաժողովում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է՝ այսօր երկու երկրները անմիջական կապի մեջ են, իսկ նախկինում դա հնարավոր չէր առանց երրորդ երկրների միջնորդության։

«Մենք մի քանի հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, և այդ հանդիպումները եղել են կառուցողական։ Ճիշտ է, գետնի վրա դեռ շոշափելի արդյունքներ չունենք, սակայն ունենք կարևոր առաջընթաց։ Երեք տարի առաջ, օրինակ, եթե Հայաստանը ցանկանում էր պարզել Թուրքիայի դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ստիպված էր դիմել երրորդ երկրի միջնորդությանը։ Այսօր մենք ուղիղ կապ ունենք մեր հարևանների հետ և նույնիսկ ամենօրյա շփում»,- նշել է Փաշինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին