▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Խորովածային վարչապետ»-ի հակաեկեղեցական քայլերից Բաքվում ցնծում են»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում ցնծում են «խորովածային վարչապետ» Նիկոլի հակաեկեղեցական քայլերից։
Ինչպես և սպասվում էր, աղանդավոր Նիկոլի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող քայլերը ցնծություն են առաջացրել Բաքվում։ Ապշերոնյան բռնապետը արդեն մտածում է դրանից օգուտ քաղելու մասին, քանի որ Ալիևի և նրա հայաստանյան կամակատար Նիկոլի թիվ մեկ թշնամին մնացել է մեր ԵԿԵՂԵՑԻՆ։
Ի դեպ, ալիևյան սույն կայքը Նիկոլ Անհողին անվանում է «խորովածային վարչապետ»։

Դիտեք նաև՝

«Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանամետ մի բլոգեր հրապարակում է արել կաթողիկոսի ապօրինի կնոջ մասին..․
Էս ամենում ինձ համար արձանագրելի է, որ
1. Հայ Առաքելական Եկեղեցու որպես կարևորագույն և հնագույն ազգային ինստիտուտի և պետության հետ դրա հարաբերության կարևորագույն, հիմնարար թեման, վերածեցին էժան «պոռնոսկանդալի», արժեզրկեցին այդ թեման մինչև վերջին խազը որպես վերջին վնասակարներ /վրեդիտելներ/
2. Որ ինչպես միշտ խնդիրն այն է, որ «կոմպրոմատները» ունեն բնականաբար ի սկզբանե, բայց հրապարակում են ըստ իրավիճակի, երբ որ թելադրում է անձնական կամ խմբային շահը: Այսինքն` հարցը ոչ թե սկզբունքն է, այլ իրավիճակային նեղ խնդրի լուծումը: Եթե ինձ/մեզ չկպնեք բոլորդ հանգիստ կապրեք ձեր կոմպրոմատ կյանքերով:
3. Որպես դեսերտ` զվարճալի է տեսնել, որ աթեիստ արվեստաբաններին հանկարծ այդքան հետաքրքրում է հոգևորականների կուսակրոնության հարցը: Բայց խնդիր չունեն օրը մեջ սաղմոսների ու Կտակարաններից մեջբերումների հրապարակումների հետ երկրի գլխավոր դեմքի էջով: Յանի ձեզ համար Եկեղեցին ու Պետությունը խստորեն անջատված չէին:
4. Իշխող խումբը կտրված է իրականությունից և չի գիտակցում, որ վաղուց չունի այն հեղինակությունը, որպեսզի էս քարոզչական պայքարում հասարակությունն իր կողմը գրավի` նույնիսկ նրանց, ովքեր հեչ տրամադրված չեն պագոնով եկեղեցականներին պաշտպանելու:
5 Էլ թեմա մնաց, որ չեն փչացրել անդառնալիորեն: Ինչին կպնում եք, մենակ ավելի վատ եք անում:
Հասկացեք, եղբայրներ և քույրեր, դուք հիմնականում պետք է լռեք: Դուք վաղուց չեք ապրում իրական երկրում, չեք զգում դրա մթնոլորտը, էն որ ասում եք իրական Հայաստան, այ դրանում դուք վաղուց չեք ապրում, կտրված եք, հանրության զարկերակը չեք զգում:
Ոչ միայն պաշտոնայները, այլ ցանկացած մեկն, ով առնչվել է:
Օրինակ, եթե մարդը գնացել է Իրական Հայաստանի մասին գաղափարական դասախոսությանը, հետո էլ իրավունք չունի ոչ մի բանից խոսի, առավել ևս մայիսի իննից կամ Գերթրուդա պլանից, որովհետև անդառնալիորեն փչանում է որևէ թեմա, որին կպնում ես:
Հ. Գ Եթե ասեն, բա անձնականին կպել, ինքն էլ մարդ է.....
Ուշ է արդեն, ցավոք, սա էլ ուշ: Ժամանակին` մինչև պատերազմը պետք էր կարմիր գծերը գծել` ով կպնում է ընտանիքին և այլ կարմիր գիծ թեմաներին, նա պետք է կորեր հանրային դաշտից: Հիմա արդեն ուշ է, գնացքը գնացել է: Իսկ ֆեյսբուքով պատասխանելը նման բաներին, հաստատ լուծում չի, ցանկացած տարբերակում»:

Դիտեք նաև՝

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարյուրավոր եկեղեցիներ և վանքեր թուրքին նվիրած ու դրանց պղծելուն մեղավոր դավաճանը շարունակում է իր հակաեկեղեցական արշավը։
Հայրենադավ, Արցախը թուրքին նվիրած, բազում եկեղեցիների և վանքերի պղծման մեղավոր, թուրքի կոշիկները լիզող Նիկոլը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հարցազրույցից մի դրվագ մեջբերելով և կոնտեքստից կտրելով այն իր ոճով մեկնաբանել է ու Սրբազանին և այլոց անվանել է «սրբապիղծ» և ինչպես միշտ, որևէ օրինակ չի բերում։ Հենց այդպես, բեզատչոտնիկ վարչապետը կեղծիքներ է տարածում՝ համոզված լինելով, որ անասնամասսան հավատալու է իր բարբաջանքներին»։

***

Ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանը գրում է. «Եկեղեցու դեմ այսօրվա գրառումները, իշխանության քննադատներին «ոջիլ» անվանելը, «Կրթվելը նորաձև է» արշավը, հեծանվային արշավները, այդ բոլորը մեկ մեծ արշավի (ռազմական գործում դրան ասում են campaign) առանձին գործողություններ են (ռազմական եզրը՝ «օպերացիա»)։
Արշավն ունի 2 նպատակ. ա) Նիկոլի իշխանության վերարտադրությունը, բ) Ադրբեջանի և Թուրքիայի շահերի առաջխաղացումը։
Փորձենք հասկանալ, թե այդ գործողություններից որն ինչ նպատակ է հետապնդում, և ինչ կարգի մանրուքներ են հաշվի առնվում...
ԱՐԱՐ №1, ՈՐՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՍԱՓՐՎՈՒՄ Է
Հայկական մեդիադաշտը մոտ 2 շաբաթ քննարկում էր Նիկոլի թրաշվելը և թե ինչ թաքուն ուղերձներ է այն պարունակում։ Նամանավանդ, որ սափրվելուն հետևեցին «whatsapp-ով պաշտոնանկումները»։
Ըստ իս, սափրվելը շատ պրագմատիկ նպատակ էր հետապնդում. տեսե՛ք կից նկարները. մեկն արված է 2024-ի հոկտեմբերին, մյուսը՝ սափրվելուց հետո։
Նիկոլը տեսանելիորեն «երիտասարդացել» է (երևի թե՝ 5–7 տարով), ինչը, բնականաբար, նախընտրական փուլում հեչ ավելորդ չէ 50-ին մոտեցող գործչի համար։
Իսկ որպես լրացուցիչ բոնուս՝ զուգորդվելով պաշտոնանկությունների հետ, թրաշվելը մոտ 2 շաբաթով դարձավ օրակարգային թեմա, ստվերելով շատ ավելի կարևոր հարցեր, օրինակ՝ ի՞նչ իրավունքով է գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնանկ անում ԲԴԽ նախագահին, այն դեպքում, որ դատական իշխանությունը գործադիրի ենթակա չէ։
Պարզունա՞կ հնարք է։ Այո՛։ Հաշվարկվա՞ծ էր։ Այո՛, իդեալական հաշվարկ էր։ Արդյունավե՞տ էր։ Ավելի քան»։

***

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկ ո՞վ պիտի հաղթողը լիներ ՔՊ-ում սկսված լպիրշության մրցավազքում, եթե ոչ դրա գլուխն ու յուր կողակիցը։ Բայց ուշադրություն, անգամ եթե այս զույգն է ամենալպիրշը այս կուսակցության մեջ, նրանք, ովքեր կուսակցության անդամ են կամ համակիր, ովքեր որեւէ պաշտոն են զբաղեցնում, ովքեր պարզապես արդարացնում են այս կեղտոտ արշավը իրենց լռությամբ, այսօր նույն չափով պատասխանատու են այս անտակտության համար, որչափով՝ հայտնի զույգը։
Ո՞նց կարող է իրեն հարգող, արժանապատվություն ունեցող մարդը ծառայել բարոյական նորմերը ոտնակոխ անող այս արարածներին»։

***

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջարկում եմ մշակել օրինագիծ՝ պաշտոնատար անձանց սոցցանցերից օգտվելու սահմանափակման վերաբերյալ: Ես, իհարկե, բաց հասարակության կողմնակից եմ, բայց նման «բացությունն» ուղղակի անընդունելի է, մենք չենք կարող ամեն օր ցնցվել նման անպատեհ գրառումներից:
Քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից էթիկայի կանոնների պահպանման վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում, անհրաժեշտ է անցնել սահմանափակումների՝ հանրության նյարդերը խնայելու, ինչպես նաև արժեհամակարգային խեղումը կանխարգելելու նպատակով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին