|
Թուրքիան Ադրբեջանի հետ երկխոսության պայմաններում առաջ է տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով դեսպանների 16-րդ համաժողովում։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը, որը տարիներ շարունակ մնացել է առանց կայուն խաղաղության տարածաշրջան, այսօր պատմական փուլ է ապրում: Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: «Այս գործընթացին զուգահեռ մենք նաև առաջ ենք տանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ մեր քայլերը՝ մշտական երկխոսության մեջ գտնվելով Ադրբեջանի հետ։ Արդեն հաջորդ տարվա սկզբից որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկվեն»,- նշել է Էրդողանը։ Ավելի վաղ Bloomberg-ը հղում կատարելով իր աղբյուրներին հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը առաջիկա վեց ամսվա ընթացքում բացելու հնարավորությունը։ Դիտեք նաև՝ |
«Խորհրդանշական որոշ քայլեր կձեռնարկվեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում»․ Էրդողան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


