▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խայտառակվելու մաստեր կլաս կամ ինչպե՞ս փուռը տալ Ժաննա Անդրեասյանին». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խայտառակվելու մաստեր կլաս կամ ինչպե՞ս փուռը տալ Ժաննա Անդրեասյանին
Երկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին:
Ետ չմնալու համար համընդհանուր վակխանալիայից, փորձելով մտնել շեֆի աչքն ու իբր խայտառակել ՀԱԵ-ին՝ էս երկու անձինք հրապարակել են հայտնի Քոբայրավանքից լուսանկարներ՝ կովերի ներկայությամբ:
Ուշադրություն: Քոբայրավանքը կառավարության որոշմամբ գտնվում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ՝ Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ի հոգածության տակ: Հետևաբար, վանքում կովերի ներկայության այդ խայտառակ պատկերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի Ժաննան, ով անտերության է մատնել կառավարության որոշմամբ իրեն վստահված վանական համալիրը:
Եվս մի կարևոր բան՝ սրանց հակապետականության աստիճանը ցույց տալու համար: Նշված վանքը վրացիներն իրենցն են համարում, քանի որ կառուցվել է քաղկեդոնիկ ոճով ու այդ մշակույթի ծաղկման շրջանում: Եվ որքան պիտի կտրված լինես իրականությունից, որքան պիտի դիլետանտիզմը գերիշխի ուղեղումդ, որ սեփական կեղտոտ տեղաշորդ փռես օտարի առջև: Ու հիմա Վրաց Ուղղափառ եկեղեցին լավ կանի, չէ՞, որ հրապարակավ ասի՝ գոմի վերածելու փոխարեն փոխանցեք մեզ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին