▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ղարիբ Բաբայան ջան, ճիշտ ժամանակն է, որ Դուք ցույց տաք Ձեր երախտիքի խոսքը Վարդան Ղուկասյանին»․ Նանա Սարգսյան

Լրագրող Նանա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ՂԱՐԻԲ ԲԱԲԱՅԱՆ ջան, երբ Ձեզ անհիմն բերման էին ենթարկել, Վարդան Ղուկասյանը 10 րոպեում մարդկանց հավաքեց դատարանի առաջ եւ մինչեւ վերջ, թեկուզ հեռակա կարգով մնաց Ձեր կողքին: Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որ Դուք ցույց տաք Ձեր երախտիքի խոսքը՝ Դուք, Ձեր հարազատներն ու մտերիմները:

Սիրելի արցախցիներ, տարիներ ի վեր Վարդան Ղուկասյանը եղել է ձեր կողքին՝ կիսելով ձեր հետ հավասար այն ցավն ու ապրումները որի միջով անցել եք՝ ոմանց բնակարաններ նվիրելով, ոմանց հարցերը լուծելով: Եւ սա այն դեպքում, երբ նա գտնվել է օվկիանոսից այն կողմ: Ու առհասարակ, բոլոր նրանք ովքեր ցանկացած հարցով՝ կենցաղից մինչ լուրջ ներանձնային եւ այլ քաղաքական հարցերով դիմել են Վարդան Ղուկասյանին ու ստացել լուծումներ, պետք է համախմբվեն ու պահանջ ներկայացնեն ի պաշտպան Ղուկասյանի:

Հիշեցնում եմ. մարտի 3 ին ժամը 13:00 հավաքվում ենք Ամերիկայի դեսպանատան դիմաց, ի աջակցություն Վարդան Ղուկասյանի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին