▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Warren, what did you do! Սկանդալ և զվարճալի դեպք «Օսկար-2017»-ի ժամանակ

Լոս Անջելեսում կայացած «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխության  կազմակերպիչները ստիպված են եղել ներողություն խնդրել սխալմունքի համար, որի հետևանքով ամենակարևոր անվանակարգերից մեկում հաղթողի անունը սխալ է հայտարարվել:  «Լավագույն ֆիլմ» է հայտարարվել Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդ»-ը, որը ներկայացված էր մրցանակաբաշխության 14 անվանակարգում և մի քանիսում արդեն հաղթել էր:


Սակայն, երբ «Լա Լա Լենդ»-ի անձնակազմը բեմ է բարձրացել՝ մրցանակը ստանալու, միջոցառման պրոդյուսերներից մեկն արագորեն միջամտել է, բացել ծրարն ու հայտարարել սխալի մասին:


Արդյունքում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Բարի Ջենքինսի  «Լուսնի լույսը» կինոնկարը:


Ինչպես նշում է Reuters-ը,, ավելի ուշ անվանակարգում հաղթողին հայտարարող աստղը՝ Ուորեն Բիթին, մանրամասնել է, որ իրեն սխալ ծրար էին տվել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին