Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահ Շեյխ ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ անդրադարձել է «Իրևանի Ղազիաթի» և «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներին։ «Մի ժամանակ Իրևանում գործում էր Իրևանի Ղազիաթը, որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում էր Կովկասի մուսուլմանների գրասենյակին: Հետագայում, Իրևանում վարվող քաղաքականության արդյունքում, ադրբեջանցիները տեղահանվեցին, մեր հայրենակիցները չկարողացան ապրել այնտեղ, և, հետևաբար, մեր Ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել է Փաշազադեն։ «Մենք հավատում ենք, որ արևմտյան ադրբեջանցիները կվերադառնան իրենց նախնիների հողերը: Այս հողերում կան բազմաթիվ մզկիթներ, սրբավայրեր և գերեզմանատներ: Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ խորհրդակցելուց հետո մենք վերականգնեցինք մեր Իրևանի Ղազիաթը՝ բարոյական աջակցության համար: Եթե Երևանի Ղազիաթն այսօր սկսել է իր գործունեությունն այստեղ, ապա կարծում եմ՝ այն կվերսկսի աշխատանքները նաև Երևանում և Էջմիածնում», - ասել է Կովկասի մուսուլմանների գրասենյակի նախագահը: *** |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլականներ, ժեխափթիր անասնազանգված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա առաջնորդի դեմ պայքարող ձեր «փրկիչը» այդքան ռիսկ ունի՞ արձագանքի Փաշազադեի այս հայտարարությանը։ |
Դիտեք նաև՝