Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Բեղ-մորուք պահած» Արցախի թեմի նիկոլական առաջնորդն է, փախնում է լրագրողի հարցերից ու պատսպարվում դռան ետևում։ Սա Արցախի բլոկադայի օրերին, երբ ժողովուրդը սովի էր մատնված, 2023 թվականի հուլիսի 25-ին Երևանից, Ազատության հրապարակից հոխորտում էր, որ Արցախը ենթակա չէ վաճառքի։ Ստորության աստիճանը պատկերացնո՞ւմ եք. թեմը թողել, երևի էլի սենց «բող-մորուքով» թուրքի բլոկադայից փախել, եկել Երևան ու այստեղից պայքարի կոչեր էր հնչեցնում։ Հավատավոր ժողովրդին թողել մեն-մենակ անհավատների դեմ, ինքը ճողոպրել էր ու հոխորտում էր մայրաքաղաքից։
Երբ 1918-ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսին Արամ Մանուկյանը առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Մայր Աթոռից, Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
Վրթանեսի պես արարածները առաջին իսկ հնարավորության դեպքում փախան Արցախից, եկան, Երևանում կուշտ ու ապահով տեղավորվեցին, հետո, երբ արդեն ոչ Արցախ կար, ոչ արցախահայություն, գործերը դզեց ու դարձավ նիկոլական, մի բան էլ երես ունի, Կաթողիկոսին հանգստի է ուզում ուղարկել... Թեմի առաջնորդ եմ ասել։
Զարմանալի չէ, որ նիկոլն իր կողքը սրա պես վախկոտ ու մորթապաշտ մարդկանց է հավաքում։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Ինքնասիրություն ու բարոյականություն ունեցող մարդը հիմա վաղուց էր թքել նիկոլի վրա էլ, նիկոլի սպառնալիքների վրա էլ։
Արշակ Սրբազանից լավ տղա չլինեք...
Դիտեք նաև՝
|
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Մարդեղեն առաջնորդը կարող է սխալվել, ընկնել, մոլորվել, նույնիսկ՝ դավաճանել, բայց Աստված չի մոլորվում և չի լքում։ |


