▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաերթից 9 տարեկան երեխա է մահացել

Այսօր՝ մայիսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:  61-ամյա Աթուր Խ-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին,  Սառնակունք բնակավայրի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հետիոտն, մարզի բնակիչ 9-ամյա Արամ Ա-ին: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան տեղում մահացել է:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին