▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վնասվել էր դուռը․․․Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզ

Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ Այս մասին հայտնում է «Հետք»-ը, որին ուղևորներից մեկը փոխանցել է, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։

Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։

Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։

«Հետք»-ի հաղորդմամբ ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին