▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վճարի՛ր 70 հազար դրամ և ավելի արագ հանձնի՛ր վարորդական վկայականի քննությունները

ՀՀ ՆԳՆ-ն առաջարկում է սահմանել վարորդական վկայականների ստացման քննության նոր մեխանիզմ։ Առաջարկվում է տեսական կամ գործնական քննության մասնակցության արտահերթ հնարավորություն։ «Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, երբ թեկնածուն ցանկանա հաջորդ օրը կրկին քննություն հանձնել, կվճարի 45․000 դրամ, եթե 3-րդ օրը՝ 30․000 դրամ»,- հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նախագծով առաջարկված փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից, եթե Ազգային ժողովը հաստատի։

Նախագծի մանրամասները՝ տեսանյութում։

***

Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է հնարավորություն տալ ՀՀ տարածքում երթևեկել առանց հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի ֆիզիկական առկայության, եթե այդ փաստաթղթերը հատկացվել են ՀՀ իրավասու մարմինների կողմից։ Այս մասին այսօր Կառավարության նիստին հայտնեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Առաջարկվող նախագիծը չի բացառի ֆիզիկապես հաշվառման վկայագիր և վարորդական վկայական ունենալու գործընթացը, այլ, դիմողի ցանկությամբ, կապահովվի դրանց թվային տարբերակը հատկացնելու հնարավորություն։ «Օրենսդրական փաթեթով հնարավորություն ենք տալիս ֆիզիկապես հաշվառման վկայագրի և վարորդական վկայականի պլատիկին զուգահեռ ունենալ նաև թվայնացված տարբերակը»,- ասավ Արփինե Սարգսյանը։ ՆԱ հայտնեց, որ գործող վարորդական վկայական ունեցողները կարող են դիմել ու ստանալ թվային վկայական։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին