▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեհափառն ասել է՝ պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը պատրաստ չէ ընդունել. Գրիգոր սարկավագ Մնացականյան

Գրիգոր սարկավագ Մնացականյանն անհիմն միտք է որակում Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները, թե դրսում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Ինձ թվում է՝ ուղղակի ինչ-որ առիթ են ման եկել ու գտել նման շահարկում անելու, բայց պետք է խորհել այն մասին, թե որն է պատճառը, որ Եպիսկոպոսաց ժողովը դրսում ենք անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգոր սարկավագը։

Նա նշեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ հալածանք կա, փակեցին «Շողակաթ»-ը, գնդերեցների ինստիտուտը հանեցին, Սրբազան Հայրերը կալանքի տակ են, իսկ մյուսները՝ մեղադրյալի կարգավիճակում։

Հոգևորականներն այս իշխանությունից ամեն ինչ են սպասում, հասկացել են՝ ամեն ինչի ընդունակ են։

«Բայց, միևնույն ժամանակ, մենք հանգիստ ենք, Աստված մեզ հետ է։ Վեհափառի ուժեղ կեցվածքը բոլորիս ուժ է տալիս, Վեհափառն ասել է՝ պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը պատրաստ չէ ընդունել»,- ասաց Գրիգոր սարկավագ Մնացականյանը։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին