Տարածված լուրերը, որոնց համաձայն Վեհափառ Հայրապետի դեմ նախաձեռնվել է քրեական հետապնդում, չեն համապատասխանում իրականությանը։ Քննչական կոմիտեից «Իրավաբան․նեթ»-ին տեղեկացրել են, որ ՆԳՆ ոստիկանությունից Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ ՔԿ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Ներկայումս քրեական հետապնդում նախաձեռնված չէ»,- վկայակոչելով Քննչական կոմիտեին՝ տեղեկացնում է լրատվամիջոցը։ *** Սոնա Տռուզյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՔԿ-ն զբաղված է պարզունակ մանիպուլյացիայով Քիչ առաջ Քննչական կոմիտեն փորձել է հերքել, թե իշխանական ԶԼՄ-ներով տարածված ձայնագրության առթիվ հարուցված վարույթը վեհափառի դեմ չէ։Նկատենք՝ չեն ասում, որ վարույթ չի նախաձեռնվել։ Հենց ՔԿ-ից են «Փաստինֆո»-ին հայտնել, որ վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը): Իսկ ձայնագրության մեջ Նաթան Սրբազանի հետ հեռախոսազրույցում կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը բողոքում է, թե Վեհափառը պարտադրում է իրեն՝ ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։ Նկատենք՝ քրեական գործը չի նախաձեռնվել մասնավոր զրույցներ, անձնական տվյալներ հրապարակելու համար, այլ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելու համար, հետեւապես ում դեմ է քրեական գործը, եթե ոչ Վեհափառի՝ Նաթան Սրբազանի՞, որին միայն բողոքում է նախկին հոգեւորականը, թե վերջինի՞ս, որը բողոքում է, թե իրեն հավաքներին մասնակցելու հորդոր է հնչել։ Իրերը պետք է իրենց անունով կոչել։ Եւ հետո՝ բառախաղով զբաղվել պետք չէ, «Փաստինֆո»-ն չի գրել քրեական հետապնդում է հարուցվել, այլ քրեական վարույթ»։ Դիտեք նաև՝ |
Վեհափառ Հայրապետի դեմ չի նախաձեռնվել քրեական հետապնդում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին