▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգենի պատճառով քանի՞ մեկ խնայենք եղբայր կոչեցյալին

«Հրապարակ օրաթերթ»-ում Հասմիկ Բաբաջանյանը գրում է․ Երևի ինձ նման շատերն են մտածում՝ լավ, Վազգենի պատճառով քանի՞ մեկ խնայենք Արամ Սարգսյանին։ Հասկացանք, որ Վազգենի եղբայրն է, բայց Վազգենը հո մեր երկրից բարձր չի՞։ Քչից- շատից Վազգենին ճանաչելով, վստահ եմ, որ ինքն անգամ, եթե կենդանի լիներ, չէր խնայի եղբորը։ Մանրամասնությունների մեջ չեմ ընկնի, բայց ասեմ, որ ինձ համար մութ էր, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը Վազգենին «խնայում է» , այն դեպքում, երբ մյուս հերոսներին զրոյացնում է։ Ինչու՞ Վազգենի հետ կանգնած տղերքը ոչնչացվում են, բայց Վազգենին թույլ է տալիս, որ մեծարեն։ Մութ հարց էր, բայց գնալով պարզվում է։ Այդ հարցը ես էլի եմ բարձրացրել, բայց մշուշն այնքան շատ էր, որ չեմ կարողացել պատասխանը տեսնել։ Այսօր գրեթե հետ է քաշվել մշուշը և տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը Վազգենին խնայում էր Արամի պատճառով։ Նրան օգտագործում է՝  իրականացնելու մեծ ու կործանարար ծրագիրը։ Ամբողջացրեք Արամ Սարգսյանի Հայաստանը կործանման տանող բոլոր գործողությունները ու կտեսնեք, որ նա օգտագործվել է անխնա։ Մաշելուց հետո անգամ շարունակում է օգտագործվել։ Գուցե Արամ Զավենիչը սփոփվում է, որ իր եղբորը Մոնթեի կամ մյուսների նման Հայաստանում չփոշիացրին, շատ մեղմ եմ ասում, բայց դա երկարատև գին չէ։ Եթե մյուսները տապալված են, հենասյուները, Վազգենի  տապալումը վայրկյանների խնդիր է։ Դա վերջին հարվածն է լինելու, եթե Նիկոլը մնա, ինքը թող սպասի։

Այս վերջին միջադեպը՝ կապված Սարգսյանի կուսակից  Նոր Նորքի թաղապետի հետ, ի լրումն է այն ամենի, որ Երևանում ՔՊ-ն իշխանության է  «Հանրապետություն» կուսակցության հետ գործարքի արդյունքում։ Սա գործարքների շղթան լրացնելու վերջին օղակն է։ Երբ ակտիվիստին ծեծող Նորքի թաղապետի մասին ասում է․ «Տիգրան Տեր Մարգարյանը չպետք է հրաժարական տա, նրա դեմ իրակացավածը ծրագրավորվել է ՌԴ դեսպանատնից՝ այստեղի 5-րդ շարասյան միջոցով»։ Արամ Սարգսյանը շատ լավ է գիտակցում, թե իշխանության պահպանման գործում  ի՜նչ առյուծի բաժին ունի ինքը ու դրա համար փորձում է ՔՊ-ին թելադրել՝ չփորձե՜ք մոտենալ Նոր Նորքի թաղապետին, այլապես կխզեմ կապերս ձեզ հետ։ Նիկոլի առաջը հուր,  հետևը ջուր է։ Բայց նա միամիտ չէ։ Արամ Սարգսյանի վրա․, ինչպես մյուսների,  կունենա կոմպրոմատներ ու կօգտագործի։ Իսկ ամենամեծ կոմպրոմատը Վազգենն է, ում կուղարկի այնտեղ, որտեղ ուղարկել է Մոնթեին։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին