Daily Mail առաջատար լրատվամիջոցն անդրադարձ է կատարել Հայաստանի տեսարժան վայրերին՝ վերնագրելով. «Վայրեր, որոնք անպայման պետք է տեսնել Հայաստանում»: Պարբերականը հրապարակել է տեղի պատմամշակութային կոթողների և զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող տեսարժան և ժամանցի վայրերի վերաբերյալ տեղեկատվություն: Այն, հատկապես, ընդգծել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կասկադը՝ Գաֆէսճեանների ժամանակակից քանդակների հավաքածուի նմուշներով, Հանրապետության հրապարակը, Գեղարդի համալիրը և այլ նշանավոր վայրեր: Նշենք, որ Daily Mail-ը ներկայացրել է նաև քաղաքում հայտնի թատրոնները, ակումբները և պատկերասրահները:










