Վաղը բարդից բարդ է լինելու, բայց կտեսնեք փոփոխություն խաղի, նվիրվածության եւ հավատի մեջ. Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Եղիշե Մելիքյանը:
Ասուլիսն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում
***
«Մենք հնարավորություն ունեցել ենք ուսումնասիրել Հայաստանի հավաքականի հանդիպումները վիդեոտեսանյութերով։ Կարող եմ ասել, որ դա բավականին վտանգավոր թիմ է, որը հուսալի է պաշտպանվում և կարողանում է կազմակերպել վտանգներով առկա գրոհներ»,- Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռուբեն Դիաշը: Նա նաև նշել է, որ Հայաստանի հավաքականը ունի մի քանի ֆուտբոլիստներ, որոնք առանձնանում են իրենց անհատական բարձր որակներով։ |