Արդեն մի քանի շաբաթ է Լոս Անջելեսում հեռարձակվող գրեթե բոլոր հայկական հեռուստաալիքները գովազդում են հունվարի 28-ին Ալեքս թատերասրահում կայանալիք Հայկական բանակի տոնին նվիրված բարեգործական համերգը: Դրանից բացի գրեթե ամենուր փակցված են համերգի պաստառները: Ուշադիր նայելով մասնակիցների ցանկին կնկատեք, որ իրոք ներգրաված է Լոս Անջելոսի հայկական մշակութային էլիտան, ինչի մասին պատեհ թե անպատեհ թմբկահարում են նաև համերգի կազմակերպիչները: Սակայն սուր աչքը անմիջապես նկատում է, որ համերգին չեն մասնակցում ԱՄՆ-ում բնակվող ՀՀ վաստակավոր և Ժողովրդական արտիստներ՝ Հարութ Փամբուկչյանը, Էռնա Յուզբաշյանը, Վիոլետա Գևորգյանը և Արմենչիկը: Ի դեպ Վիոլետա Գևորգյանը անցած տարի մասնակցել էր միջոցառմանը:
Հարց Կազմակերպիչներին՝ արդյո՞ք սա ձեր կողմից իշխանություններին ընդիմանալու տարբերակ է թե դարձյալ հայկական միջավայրում հաղթանակ է տարել անձնական ամբիցիան: Հուսանք չի ուշանա կազմակերպիչների պատասխանը և բոլորիս հայտնի կդառնա թե ինչու են այս արտիստները դուրս մղվել ՀՀ բանակի տոնին նվիրված բարեգործական համերգից:
Անի Հակոբյան
Լոս Անջելես, ԱՄՆ