▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաստակաշատ մանկավարժն այսօր մեր օգնության կարիքն ունի

Քառասուն տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են հնարավոր ամեն բան, սակայն նա քայլում էր հենաթիակներով:

2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, տիկին Աիդայի ոտքը նույնպես վիրահատեց, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում է մի ոտքը լիարժեք օգտագործել:

Վիրահատությունը բավականին թանկ էր՝ 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Այս տարի դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում, և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղչել է վիրահատության արժեքը՝ 3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս դրա հնարավորությունը չունի:

Առանց ցավազրկող հաբերի նա չի կարողանում քայլել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն է կանգնել այն մարդու կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով Հայաստանի ՎՏԲ բանկում բացվել են հաշվեհամարներ՝  

16048293362100 ՀՀ դրամ, 

16048293362101 ԱՄՆ դոլար, 

16048293362102 ԵՎՐՈ,

16048293362103 ՌԴ ռուբլի,

SWIFT:ARMJAM22:

Աիդա Պետրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37491 55 66 69, +37410 55 66 69:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

 Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին