Քաղաքային իշխանությունը խիստ հրագանգ է իջեցրել հանրային տրանսպորտի վարորդներին։ «Իրականում»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բոլոր այն վարորդները, ովքեր վաղվանից թույլ կտան ընդդիմադիր գործիչներին ակցիաներ իրականացնել ավտոբուսներում, բացի այդ անվճար, կամ 100 դրամ վճարելու ցանկություն հայտնած քաղաքացիների կտեղափոխեն կազատվեն աշխատանքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենը այսօր հավաքել է բոլոր վարորդներին և հայտնել, թե խիստ հրահանգ է ստացել քաղաքապետ Տիգրան Ավինյանից և փոխանցում է վերջինիս կարգադրությունը, չեն ներվելու այն վարորդները, ովքեր կփորձեն «հաճոյանալ» քաղաքացիներին, կամ թույլ տալ, որ ընդդիմադիր գործիչները ակցիաներ անեն ավտոբուսներում։ Դիտեք նաև՝ Ուղեվարձի թանկացման բոյկոտը շարունակվում է։ Ավտոբուսներում քաղաքացիները կամ չեն վճարում, կամ 100 դրամ են տալիս և անցնում առաջ։ Ավտոբուսներից մեկի վարորդը թույլ չտվեց 100 դրամ վճարել․ «Էս կոպեկն ո՞վ է դրել այստեղ, եկեք վերցրեք, չի կարելի։ Չվերցնեք՝ չեմ քշելու»,- ասաց վարոդը: *** «Հասկացանք, նոր ավտոբուսներ են բերել, նորացրել են, իսկ մետրո՞ն, մետրոյի համար ի՞նչ են արել, 5-6 վագոնի փոխարեն երեք վագոն է աշխատում»,- ասում է քաղաքացին՝ անհիմն համարելով ուղեվարձի 150 դրամ դառնալը։ |
Վարորդներին սպառնացել են ազատել աշխատանքից, եթե կփորձեն «հաճոյանալ» բոյկոտողներին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին