Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Վարդաշենում մարդիկ այլևս ոչ թե ապրում են, այլ խեղդվում։ Ոչ թե գոյատևում, այլ մաքառում են՝ կոյուղու մեջ։Հանրակացարանները փլուզման եզրին էին՝ լուռ էին։Ջուր չկար՝ լուռ էին։Ձմռանը ցուրտ էր, ամռանը՝ շոգ, ոչ ոք չլսեց։Հիմա էլ կոյուղին բաց են թողել, մյուս փողոցի բնակիչների խնդիրը «լուծել» են՝ բայց վարդաշենցիներին են խեղդել՝գարշահոտությամբ, գարշելի անտարբերությամբ ու գարշելի կառավարման հետևանքով։Ո՞ւր է քաղաքապետարանը։ Ո՞ւր են հսկող մարմինները։Երբ ամեն օր ասում եք՝ «պետությունը հոգ է տանում քաղաքացու մասին», ի՞նչ քաղաքացու մասին է խոսքը, եթե Վարդաշենը դարձել է հիգիենիկ աղետի գոտի։ Սա էլ միֆ չէ, սա նկարահանվող սերիալ չէ, սա իրականություն է՝որտեղ մարդիկ արդեն զրկված են սովորական մարդուն արժանի գոյության պայմաններից։Հիմա էլ մարդիկ խնդրում են ոչ թե բարեկարգում, այլ չխեղդվել»։
Վարդաշենը դարձել է հիգիենիկ աղետի գոտի․ Սոնա Աղեկյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին