Դիտեք նաև՝
Գյումրիի ավագանու նիստում, այսօր՝ մարտի 2-ին, փոխքաղաքապետեր ընտրվեցին:
Մասնավորապես, առաջին փոխքաղաքապետ ընտրվեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը՝ 17 կողմ, 0 դեմ և 13 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ:
Մյուս փոխքաղաքապետի պաշտոնում ընտրվեց Վարդան Ղուկասյանի ընկերը՝ Գագիկ Մանուկյանը:
Երկու դեպքում էլ ՔՊ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց:
***
«Ուղղակի մեքենաների կայանման տեղ չկար»,- Գյումրու ավագանու նիստին ՔՊ խմբակցության ուշացումն այսպես պարզաբանեց խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը։ «Այն նիստերը, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագրերը։ Մենք նաև, ունենալով 14 մանդատ, կարող ենք հրավիրել արտահերթ նիստեր, ներկայացնել մեր օրակարգը։ Հետևողական ենք լինելու, որ մեր նախընտրական ծրագրերը կատարվեն։ Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայում ենք մեր քաղաքին ու բնակչությանը»,- ասաց Սարիկ Մինասյանը։ *** |
Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն է։ Նիստի մեկնարկին ներկա էին բոլոր ավագանիները, բացի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից։ Նրանք եկան ավելի ուշ․ «Շեֆերը վերջում են գալիս, Ստալինի քաղաքականությունն է, տեղավորվեք»,- ասաց համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը։ *** |
Գյումրու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ որևէ մեկի հետ գժտված չէ, այդ թվում համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի։ Ապացույցը նրանց երկխոսությունն էր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ Վարդան Ղուկասյանը կոչ արեց լրագրողներին «շատ վրա չտալ Մինասյանին»։ «Ես իրեն «պադձերժկա» եմ անելու»,- ասաց Ղուկասյանը։ «Շնորհակալ եմ, զգացված եմ, ընկեր Ղուկասյան»,- պատասխանեց Մինասյանը։ Լրագրողների դիտարկումներին ի պատասխան՝ Մինասյանը կատակեց, թե կոնյակ, բոնբոներկայով չի եկել շնորհավորելու Ղուկասյանին, բայց գժտված չեն։ |
Դիտեք նաև՝