▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը կապ է փնտրու՞մ Սերժ Սարգսյանի հետ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ:

Քանի որ Վարդան Ղուկասյանն ու իր շրջապատն այս մարդկանց համարում են ՀՀ երրորդ նախագահի ազդեցության տակ գտնվող գործիչներ, ուստի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդու դեմ ուժայինների հարուցած հետախուզման լուրը խիստ անհանգստացրել է Ղուկասյանին ու նրա թիմակիցներին: Վերջիններս մտավախություն ունեն, որ իշխանությունները կօգտագործեն իրենց լծակները ու վերջնահաշվում կզրկեն Ղուկասյանին ավագանու անդամների անհրաժեշտ քանակի աջակցությունից` սկսելով անվստահության գործընթաց:

Քաղաքապետին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու եւ վերոնշյալ սցենարը կանխելու համար:

Ամենամեծ հարցն այն է, որ սկսած 2018թ.-ից, Ղուկասյանը շատ կոպիտ է արտահայտվել Սերժ Սարգսյանի մասին, նույնիսկ տեսախցիկների առջեւ վանկարկել է՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» ՔՊ-ական կարգախոսը: Տեսնենք, թե ինչպես կդասավորվի քաղաքական իրավիճակը Ղուկասյանի համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին