▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը», վարչապետի թեկնածու

ԴՕԿ կուսակցության այսօրվա համագումարում որոշվեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ԴՕԿ դաշինքի վարչապետի թեկնածուն «Դոգ» մականունով հայտնի, այժմ ամերիկյան բանտում գտնվող Վարդան Ղուկասյանն է: Այս մասին փոխանցում է Ազատությունը։

Վերջինս Հենդերսոնի բանտից կուսակիցներին ուղղված ձայնային ուղերձում պնդեց, որ ԴՕԿ-ը գնում է ընտրություններին իր գլխավորությամբ:

«Լոկոմոտիվը ես եմ», - հայտարարեց Ղուկասյանը, հույս հայտնելով, որ առաջիկայում դուրս կգա բանտից:

«Այս բանտում մարդիկ խելագարվում են», - կուսակիցներին փոխանցեց Վարդան Ղուկասյանը՝ պնդելով, թե «շունն անգամ չէր դիմանա այդ պայմաններին»:

Ի դեպ, Վարդան Ղուկասյանը ցանկություն է հայտնել ԱՄՆ -ից տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:

Ամերիկյան դատարանի որոշման համաձայն՝ Վարդան Ղուկասյանը խախտել է այդ երկրի միգրացիոն կարգը, հետևաբար՝ նա պետք է լքի երկիրը: Ամերիկյան դատարանը միաժամանակ մերժել էր Հայաստանի իշխանությունների՝ Ղուկասյանին արտահանձնելու պահանջը: Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, Ղուկասյանը, սակայն, մեղադրանքները չի ընդունում:

Դիտեք նաև՝ Վարդան Ղուկասյանի վերջին հարցազրույցը՝ ձերբակալվելուց առաջ․

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին