ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․
«Հայաստանի տարածքների օկուպացիայի, Արցախի հայաթափման ու կորստի հարցերը, բազում ներքին ու արտաքին խնդիրներ մոռացության տալու համար ու հանուն նրա, որ իրեն դավաճան չասեն, վարչապետի պաշտոնին նստած անձը մտել է մարդկանց տներ` օրենքի կոպիտ խախտումներով։
Տեսանյութում ՔՊ-ի այլանդակ քարոզչության մանրամասներն են»։
***
|
Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմա, եթե իշխանությունը գտել է, որ պետությունը պետք է ղեկավարել մարդկանց ննջասենյակների տեսագրություններով, ապա արդարության համար առաջարկ կա․ տեսախցիկներ տեղադրել նաև իշխանական ննջասենյակներում, աշխատասենյակներում, ԱԺ կաբինետներում։ |


