▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:
Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:
Երկամարտի 461 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին