Արդեն հայտնել էինք, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի կայազորային դատարանում ընթանում է նույն ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի ռուս իրավապահների կողմից քննվող դասալքության, զենք գողանալու և ապօրինի զենք կրելու գործով դատավարությունը:
Դատարանը, բավարարելով դատախազի պահանջը` ռուս զինծառայողին դատապարտեց 10 տարվա ազատազրկման, որը նա կկրի խիստ ռեժիմով գաղութում:
Նշենք, որ Վալերի Պերմյակովը մեղադրվում է նաև Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների դաժան սպանության մեջ: