▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Մարտիրոսյանը որոշել է մնալ Բաքվում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական minval.az-ը, իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն ասել է, որ Մարտիրոսյանների ընտանիքը գոհ է իրենց կարգավիճակից և նրանք որոշել են չտեղափոխվել երրորդ երկիր, այլ մնալ Բաքվում: Նա ասել է, որ Մարտիրոսյանների ընտանիքի վիճակի մասին մտահոգվելու առիթ չկա, ինքը պարբերաբար հանդիպում կամ զանգահարում է նրանց:

Այլ մանրամասներ Մարտիրոսյանների մասին Ջաֆարօղլուն չի հրապարակել՝ որպեսզի խուսափեն Հայաստանից, Ռուսաստանից ինչպես նաեւ այլ երկրներից եկող «սադրանքներից»

Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը Բաքվում է հայտնվել՝ խուսափելով Հայաստանի իրավապահ մարմիններից՝ գողության համար:

Ավելացնենք, որ Վահան Մարտիրոսյանը 2005 թվականից հաշվառված է եղել «Ավան» հոգեբուժարանում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին